Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզ մեկնող պաշտոնյային արգելվում է մինչեւ գործուղման ավարտը զբաղվել քարոզչությամբ»․ Դանիել Իոաննիսյան

Ապրիլ 06,2021 21:33

«Նախագիծը հստակ սահմանում է, թե ինչ է վարչական ռեսուրսը եւ դրսեւորումների որ տեսակներն են արգելված։ Նախկին օրենսգրքերը չեն սահմանել, թե ինչ է վարչական ռեսուրսը»,-ՀՀ Հանրային խորհրդի կազմակերպած՝ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային լսումների ժամանակ այսօր ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող, ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով վերջերս ԱԺ-ի ընդունած ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին։

Իոաննիսյանը նշեց․ «Արգելված չէ, որ պետական պահպանությունից օգտվող անձինք շարունակեն օգտվել պետական պահպանությունից։ Եթե պաշտոնյան ունի պետական թիկնապահ, ապա նրանից օգտվում է նաեւ քարոզարշավի ժամանակ։ Կամ եթե պաշտոնյային, օրինակ՝ վարչապետին, հասնում է զրահապատ մեքենա, նա դրանից օգտվում է նաեւ քարոզարշավի ժամանակ։ Դա խախտում չէ»։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ նոր օրենսգրքով արգելվում են նաեւ համատեղել ինստիտուցիոնալ եւ քարոզչական դրսեւորումները․ «Այսինքն, շատ հստակ պետք է լինի՝ պաշտոնյան տվյալ պահին պաշտոնեակա՞ն լիազորություն է իրականացնում, թե քարոզչությամբ է զբաղված։ Օրենսգրքով արգելք է դրվում որոշ դեպքերի վրա։ Եթե պաշտոնյան գնում է որեւէ մարզ գործուղման, ապա նախքան ավարտը եւ վերադաձն աշխատավայր՝ արգելվում է զբաղվել քարոզչությամբ։ Այնպես չպետք է լինի, որ պաշտոնյան մարզում նաեւ քարոզչություն անի։ Արգելվում  է նաեւ ենթակաների հանդեպ ճնշումը, ենթակայության օգտագործումը քարոզչության նպատակով, աշխատանքային ժամին քարոզչություն անելը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930