Լրահոս
Օրվա լրահոսը

Մգեր Արմենիան պատրաստվում է քրեականացնել այլասերվածություն խթանելու ցանկացած փորձ ու ավանդական սեռական կողմնորոշումից շեղումը սահմանել այլասերվածություն

Ապրիլ 21,2021 21:15

Այսօր երգիչ Մգեր Արմենիայի՝ Մհեր Մեսրոպյանի հիմնադրած «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարն էր:

Ըստ կուսակցության ծրագրային դրույթի` Մգեր Արմենիան պատրաստվում է քրեականացնել այլասերվածություն խթանելու ցանկացած փորձ, իսկ այլասերվածություն է համարում ավանդական սեռական կողմնորոշումից շեղումը: Ծրագրով նախատեսված է, որ Հայաստանում այլասերվածության քարոզը պետք է մերժվի:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ այլասերվածության քարոզ ասելով ու հաշվի առնելով, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներ կան նաեւ մշակույթի բնագավառում, երգիչների մեջ, չե՞ն նեղանա իրենից իր այդ թեզերի համար, Մհեր Մեսրոպյանը  պատասխանեց. «Ինձ բացարձակ չի հետաքրքրում դիմացի մարդու սեռական պրակտիկան, նրա անկողինը, բայց երբ դա դառնում է, եթե օրինակ ունի սեռական շեղվածություն եւ մարդը նախընտրում է միակ սեռական հարաբերություններ, անկողին եւ երբ որ դա փորձում է  դարձնել ազգային ու այդ սեռական դաստիարակությունը ներգրավել ու մտցնել կրթական օջախներ, դա հակասում է ազգայինին, ես  դրան դեմ եմ»:

Թե ո՞վ է այդպիսի դաստիարակությունը մտցնում կրթական օջախներ՝ Մհեր Մեսրոպյանը պատասխանեց. «Իշխանությունները: Նրանք սկսեցին քարոզել ԼԳԲՏ  ներկայացուցիչների իրավունքների, այսպես ասած, կարեւորությունը: Ինչո՞ւ պետք է ես, որպես հարկատու, վճարեմ պետությանը, որ նկարահանի ֆիլմ՝ սեռափոխված անձանց մասին, հետո դա ցույց տա իմ երեխային ու հետո էլ ասի՝ դա շատ լավ է, նորմալ է: Ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ իրականացնեն արեւմտյան ծրագրերը եւ կործանեն մեզ: Ո՞ւր մնաց հայի գենը»:

Հռիփսիմե Ջեբեջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930