Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում ՄԻՊ-ի գրասենյակը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում ճանաչել ցեղասպանությունը․ Ermenihaber.am

Ապրիլ 24,2021 19:33

Ermenihaber.am – Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը «Ոգեկոչում ենք ցեղասպանությունը և ասում ենք վերջ ժխտողականությանը» խորագրով հայտարարությամբ է հանդես եկել:

Հայտարարությունում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

Հանգամանալից կերպով հիշատակելով ապրիլքսանչորսին 220 պոլսահայ մտավորականի ձերբակալությունները և դրանց հաջորդող իրադարձությունները, նշվում է, որ հայերի գոյությանը վերջ է տրվել ողջ պատմական, մշակութային և սոցիալ-տնտեսական հյուսվածքներով:

Հայտարարությունում նաև ասվում է, որ առգրավվել են հայերի ունեցվածքը, հուշերն ու պատմությունը և իր ողջ հետքերով հազարամյա հայրենիքից բնաջնջել մի քաղաքակրթություն:

Անդրադառնալով Թուրքիայի ժխտողականության քաղաքականությանը՝ նշվում է. «Թուրքիան աշխարհում ամենահաջողակ և ամենաերկարատև ժխտումն իրականություն դարձրեց և ինստիտուցիոնալացրեց: Ժխտողականությունը այնքան հաջող է եղել, որ այսօր հայերը նույնիսկ հարկադրված են ապացուցել հազարամյակների իրենց գոյությունը և առավել ևս պատմել, որ ցեղասպանության են ենթարկվել իրենց հայրենիքում:

Թուրքիայում ապրող հայերը հարկադրված են ապրել կյանքի բոլոր բնագավառներում այս ժխտողականության մթնոլորտում, իսկ աշխարհի չորս կողմում ապրող հայերն էլ, հեռու լինելով իրենց պապենական երկրից, անընդմեջ ստիպված են դիմակայել ընտանիքի ավագների հուշերի հանդեպ վիրավորանքին»:

«Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակությունն է: Վերջ տվեք ժխտմանը: Ընդունեք հանցագործությունն՝ իրավական իր ողջ հետևանքներով»,-ասված է հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930