Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Ռուսաստանցի համանախագահ Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի անունից պաշտոնապես գաղտնազերծեց, որի իմաստն այն էր, որ՝ Նիկոլ, դու սուտասան ես, դու խաբում ես. «168 ժամ»

Մայիս 04,2021 08:30

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին՝ մի քանի թեզեր առաջ քաշեց, որոնցից մեկը վերաբերում էր բանակցային գործընթացին: «Բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015թ. աշնանը-2016թ. ձմռանը: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015թ. աշնան և 2016թ. ձմռան իրադարձությունները, որից հետո եկել է 2016թ. գարունը, և եղել է ապրիլի 2: Այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, և դա ապացուցող փաստաթղթեր կան, որոնց հետ ես աշխատել եմ 2018թ. վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասել է Փաշինյանը:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Կապիտուլյանտ Նիկոլի մանիպուլյացիան լկտի սուտ է և ողորմելի փորձ՝ իր ուսերից մեղքը և պատասխանատվությունը գցել: Ես դեռևս հոկտեմբերի 14-ին՝ պատերազմի ժամանակ, մի կողմ դնելով սահմանափակումները, ֆեյսբուքյան գրառում եմ արել, իրեն ասել եմ՝ չհամարձակվես քո մեղքը գցել ուրիշների վրա. մենք քեզ հանձնել ենք 2 հայկական պետություն, հայկական անկախ Արցախ, հայկական Շուշի, հայկական Հադրութ, հայկական Թալիշ, հայկական Մատաղիս, մենք քեզ ժառանգել ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, մենք քեզ ժառանգել ենք մի Ալիև, որը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրենից միջազգային հանրությունը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը: Ինչ վերաբերում է ԱԺ-ի նրա զառանցանքին, ապա կներեք, ե՞ս էի պառլամենտում ասում՝ իմ սեփական կետից եմ սկսում: Դու եկել ես, ասել ես՝ ես Սերժի կետից չեմ սկսում, իմ սեփական կետից եմ սկսում, հիմա ի՞նչ կապ ունի՝ նախկինում ինչ է եղել, չնայած՝ նախկինի մասին ես կխոսեմ: Նիկոլն էր, չէ՞, ասում՝ սկսում եմ իմ սեփական կետից, Նիկոլն էր պառլամենտում մեծամտաբար, գոռոզաբար և լկտիաբար հայտարարում՝ ինչ պետք է՝ դա էլ բանակցում ենք, նա էր, չէ՞, սկզբում ասում՝ Ալիևը կիրթ է, իսկ մեկ տարի անց ասում՝ Ալիևը կառուցողական է: Բա դա ո՞նց հասկանանք, պատերազմ սկսող ուժը ո՞նց կառուցողական դարձավ, այս կապիտուլյանտն էր, չէ՞, բանակցային ողջ ժառանգությունն ու բովանդակությունը լսում ոչ թե Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից, Սարգսյանից, այլ լսում Իլհամ Ալիևից: Այս կապիտուլյանտն էր, չէ՞, Վիեննան և Սանկտ Պետերբուրգը մի կողմ դնում և Դուշանբեի վերելակում ինչ-որ բան պայմանավորվում…»:

Նա ընդգծեց, որ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ փորձել է խաբել հասարակությանը, բայց միշտ ստացել է ապտակներ. «Երբ նա փորձեց բանակցային ժառանգությունը խեղաթյուրել, թե իբր նախկինում՝ Սերժ Սարգսյանի օրոք, այլ բան է բանակցվել, ռուսաստանցի համանախագահ Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի անունից պաշտոնապես գաղտնազերծեց, որի իմաստն այն էր, որ՝ Նիկոլ, դու սուտասան ես, դու խաբում ես: Նիկոլը սուտասան, մանիպուլյացնող գործիչ է»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31