Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շուշին պիտի լինի հայկական վերածննդի կարեւորագույն խորհրդանիշներից մեկը․ Արարատ Միրզոյան

Մայիս 09,2021 11:21

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Մայիսի 9-ի առթիվ

2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը:

Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին եւ Արցախյան առաջին պատերազմի եւ Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին:

Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է եւ շարունակում է լինել հայոց ինքնության կարեւոր հիմնասյուներից մեկը եւ այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարեւորագույն խորհրդանիշներից մեկը:

Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31