Լրահոս
Օրվա լրահոսը

Ի աջակցություն հայկական սպորտի

Մայիս 17,2021 15:45

Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա TotoGaming ընկերությունը ձգտում է մշտապես լինել հայկական սպորտի կողքին։

Նպատակն է հնարավորինս աջակցել մարզաշխարհի ներկայացուցիչներին։ Սա արդեն վաղուց կայացած ավանդույթ է, որն ունի շարունակական բնույթ։

Սույն տարվա ապրիլից ընկերությունը սկսեց հովանավորել հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մարզական գործունեությունը։

Սիրված մարզիկն այցելեց ընկերության գրասենյակ, հանդիպեց TotoGaming-ի գործադիր տնօրեն Հարություն Վարդանյանին, կիսվեց իր մտահոգություններով և առաջարկներով։

Արդյունքում որոշվեց, որ TotoGaming-ը մեկ տարի տևողությամբ ֆինանսական աջակցություն կցուցաբերի Միհրանի մարզական գործունեությանը։

Ինչպես նշվեց, գաղափարը մեկն է՝ սատար կանգնել հայ մարզիկներին։

Դեռ ավելին, Միհրանի օժանդակությամբ և մասնակցությամբ TotoGaming-ը պատրաստվում է իրականացնել մի շարք սոցիալական նախագծեր, որոնք կրկին միտված են խթանելու սպորտի և առողջ ապրելակերպի տարածումը Հայաստանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31