Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ալիևն իր ուզած միջանցքը, էդ անտեր միջանցքը չի ստանալու, որովհետև ճանապարհը, որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի». Արման Եղոյան

Մայիս 18,2021 22:22

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «Մենք Զանգեզուրի միջանցք ենք իրականացնում՝ ուզում է Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ավելի հեշտ կլինի այդ հարցը լուծել, եթե չուզի, ուժով կլուծենք»։ Դրանից երեք շաբաթ անց ադրբեջանական մեկ զորախումբ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք։

Երկու օր անց այս հարցով Ազգային Ժողովում հրավիրված նիստում ասեցի․ «Հիմա եթե Սյունիքում մենք մի բան հանձնեինք իր (Ալիևի) ուզածից, բա էս դեպքը կլինե՞ր, բա չի հանձնվում չէ՞ էդ անտերը (իր ուզածը), որ մտել ա, չի հանձնվում չէ՞, չեք հասկանու՞մ էդքան բանը, ինչի՞ ա մտել ուժով, որովհետև ուրիշ ձև չի կարողանում ստանա դա ու չի էլ ստանալու, ուժով էլ չի ստանալու։»

Թվում էր, թե պարզ է, թե ինչն եմ ակնարկում «էդ անտերը» ասելով, էդ անտեր, էդ չարաբաստիկ միջանցքը։ Ու թեև մինչ օրս բանակցություններում ադրբեջանական կողմը պաշտոնապես որևէ միջանցքի հարց չի բարձրացրել, փոխարենը դրանով զբաղված են ադրբեջանական տելեգրամ ալիքները ու դրանց բովանդակությունը Հայաստանում տարածող ուժերը։ Նույն այդ ուժերն են իրենց անսահմանափակ ֆինանսական ու մեդիա ռեսուրսով աղավաղում ասածիս բուն իմաստը։ Իսկ իմաստը շատ պարզ էր․ Ալիևն իր ուզած միջանցքը, էդ անտեր միջանցքը չի ստանալու, որովհետև ճանապարհը, որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31