Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյան. Սյունիքի մարզում հազարից ավելի ադրբեջանցի զինվորական կա. «Փաստ»

Մայիս 25,2021 08:30

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հերքել էր տեղեկությունները, թե Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Հերքումը վերաբերում է կոնկրետ Սև լճի հատվածին, այլ ոչ ընդհանրապես Սյունիքի մարզին:

«Փաստը» զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ տեղեկություն ունի՝ իրականում քանի ադրբեջանցի զինվորական կա Սյունիքում։ Հարցին ի պատասխան` քաղաքապետն ասաց, որ մարզում հազար զինծառայողից ավելի կլինեն. «Հստակ թվեր չեմ կարող նշել, եթե ամբողջ մարզում, ապա հազարից ավելի կլինեն, տարբեր վայրերում տարբեր քանակի են, կոնկրետ քանակներին ես չեմ տիրապետում»։

Լուսանկարը՝ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31