Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ խորհրդարաններին կոչ եմ անում հաշվի առնել, որ նաեւ ՀԱՊԿ-ի հեղինակության խնդիրը կա»․ Միքայել Զոլյան

Մայիս 25,2021 11:07

«Այո, միանգամայն արդարացի սպասումներ կան, որ ՀԱՊԿ երկրները եւ այդ կառույցն առհասարակ պետք է ավելի հստակ արտահայտվեն այս խնդրի շուրջ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը։

Նա նշեց․ «Հասկանում եմ, որ հիմա այսբերգի միայն գագաթն է երեւում, բայց ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահայտեն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող գործողություններն անընդունելի են եւ պատասխան են ստանալու։ ՀԱՊԿ  խորհրդարաններին կոչ եմ անում հաշվի առնել, որ նաեւ ՀԱՊԿ-ի հեղինակության խնդիրը կա։ Սա այն դեպքն է, որ միայն չերեւացող աշխատանքն արդյունավետ չէ, հստակ հայտարարություններ են պետք ՀԱՊԿ-ից՝ այս իրավիճակի շուրջ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31