Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են մասնավոր մանկապարտեզների խնդիրները

Մայիս 27,2021 20:20

Մայիսի 27-ին ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը խորհրդարան էր հրավիրել մասնավոր մանկապարտեզների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի խնդիրները: Աշխատանքային քննարկմանը մասնակցեցին կառավարության ներկայացուցիչներ, Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի անդամներ:

Քննարկվեցին «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում Կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ: Կարգավորումներով մասնավոր մանկապարտեզների լիզենզավորման կարգի փոփոխություն է նախատեսվում:

Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ լիզենզավորում ստանալու համար առաջարկվող չափորոշիչներն անիրատեսական են, ինչի հետեւանքով մի շարք մասնավոր մանկապարտեզներ կփակվեն: Պատգամավորի գնահատմամբ՝ եթե ԿԳՄՍ նախարարության ծրագրային չափանիշներին այդ հաստատությունները հնարավոր է համապատասխանեն, ապա նույնը չի կարելի ասել Առողջապահության նախարարության եւ Քաղաքաշինության կոմիտեի սահմանած չափորոշիչների դեպքում: Հովսեփյանը համոզված է՝ պետք է մասնավոր հատվածին լիցենզիա ստանալու հնարավորություն տալ եւ վերահսկել նախակրթական գործընթացն ու իրականացվող ծրագրերը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց շենքային պայմանների ապահովմանը, սանիտարահիգիենիկ նորմերի խստացումներին, որոնք, ըստ ոլորտի պատասխանատուների, իրատեսական չեն: Ներկաները կարեւորեցին տեսչական վերահսկողական գործիքների կիրառումը, պետական վերապատրաստումները, որակի բարձրացման խթանմանն ուղղված գործընթացի իրականացումը:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ու ԿԳՄՍ լիցենզավորման գործակալության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ պատրաստ են քննարկել ոլորտին առնչվող բոլոր առաջարկները: Նշվեց, սակայն, որ երեխաների առողջությանը եւ անվտանգությանն առնչվող հիմնարար նորմեր կան, որոնք փոփոխման ենթակա չեն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31