Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կա գեթ մեկ քաղաքացի, որ կարող է փաստել իմ կաշառք վերցնելու մասին, խնդրում եմ դիմեք ոստիկանություն, այլապես ես ինքս եմ զբաղվելու այդ հարցով». Սոֆիա Հովսեփյան

Հունիս 08,2021 22:15

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելիներս, այսօր ստիպված եմ եղել Շիրակի մարզի ոստիկանություն  հաղորդում ներկայացնել, իմ անձի հասցեին պարբերաբար կրկնվող զրպարտության վերաբերյալ՝ առ այն, որ Ռոբերտ Քոչարյանից գումար եմ վերցրել խմբակցությունը լքելու  համար (հասանք 1 մլ դոլարի), իսկ Ծառուկյանը ինձ Հյուսիսային պողոտայում բնակարան է նվիրել:

Այդպես էլ չկողմնորոշվեցին, բայց մարդկային լկտիությունը այն աստիճանի է հասել, որ արդեն գյուղեր այցելող քարոզարշավի  անդամների հետ փոխանակ քննարկեն կուսակցության ծրագրերը, խոսել են իմ կաշառակերության և դավաճանության մասին:

Ինձ ճանաչող ցանկացած մարդ կփաստի իմ նվիրումով աշխատանքը, իսկ սրա մասին կեղծ տեղեկատվություն է տարածել իշխանական էժան քարոզչամեքենան:

Եթե կա գեթ մեկ քաղաքացի, որ կարող է փաստել իմ կաշառք վերցնելու մասին, խնդրում եմ դիմեք ոստիկանություն, այլապես ես ինքս եմ զբաղվելու այդ հարցով…

Բարին ձեր հետ …

Սովորեք իմ չափ արդար ու նվիրյալ լինել …

Այսուհետ լինելու է առանց զիջումների և ամեն նման հայտարարություն ընթացք կունենա…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930