Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Իմ ձեռագիրը չէ թաքնվել սոցցանցերի հետևում ու հայհոյանքներով հարցեր լուծել»․ Մարտուն Գրիգորյան

Հունիս 03,2021 23:50

Aravot.am-ը Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի  նախընտրական շտաբը գլխավորող Մարտուն Գրիգորյանից, որը նաև ներառված է համամասնական ցուցակի 8-րդ կետում,  հետաքրքրվեց՝  ի՞նչը ստիպեց վերադառնալ քաղաքականություն,  երբ երեք տարի շարունակ նախկին պատգամավորը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում ու զբաղվում բիզնեսով։ Հիշեցնենք , որ նա 11 տարի շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր։

«2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին ես հայտարարեցի, որ ժամանակավոր դադար եմ վերցնում։  Թողնում ենք  քաղաքական դաշտը, որպեսզի  տեսնենք, թե այսօրվա գործող իշխանությանը ժողովուրդը վստահո՞ւմ է,  հավատո՞ւմ է։ Տեսնենք, թե իրենք մեր երկիր համար ի՞նչ  են պատրաստ անելու, ի՞նչ են  կարող անել, որ մենք չէինք կարող կամ չկարողացանք։ Ժողովրդի ցանկությունն էր, ժողովրդի պահանջն էր, հիշում եք ես այդ ժամանակ մանդատը վերցրեց Ազգային ժողովի և համաձայնություն տվեցի, որ  գործող Ազգային ժողովի լուծարվի, քանի որ ժողովրդի մեծամասնության շահերը չէր ներկայացնում։

Դրանից հետո չնայած նրան, որ պատրաստ եմ եղել իմ հնարավորությունների և փորձի սահմաններում օգտակար լինել իմ քաղաքին, իմ մարզին, եղել են դեպքեր, որոնց շուրջ հրապարակային իմ կարծիքը հայտնել եմ, բայց պարզ էր, հասկանալի էր՝ ոնց որ  թե ցանկություն  չկար լսելու այդ խնդիրների մասին և ի շահ քաղաքի՝ լուծումներ տալու։

Դրանից հետո ես պասիվ դիրքերում եմ եղել, այն, ինչ մենք տեսանք, իմ ձեռագիրը չէ,  թաքնվել  ֆեյսբուքի, սոցցանցերի հետևում և ընդամենը հայհոյանքով և քննադատությամբ այդ հարցերը լուծել։  Հնարավորինս լռել եմ, չեմ խոսել, որպեսզի չստացի, թե այս դժվարին, ծանր պահերին խանգարում ենք, չենք ուզում կամ կրակի վրա բենզին ենք լցնում։ Այդ սկզբունքով եմ առաջնորդվել։

Բայց այսօր արդեն հասկանալի է, որ վիճակը ծայրահեղ ծանր է, երկիրը ճակատագրական վիճակի մեջ է հայտնվել, նաև մեր մարզն ու քաղաքը, էլ լռելու տեղ չկա։ Տեսնում ենք մեր հերոս տղերքի դիակները՝ տոպրակների մեջ, այդ տեսարանները տեսնելուց հետո մարդ չի կարող հանգիստ նստել, նայել, թե վերջն ի՞նչ է  լինելու, օր օրի առաջ եկող սահմաններ, գերեվարված զինվորներ, նոր զոհեր,  նստե՞նք, սպասե՞նք, էլ  ինչի՞ սպասենք։

Իմ քաղաքականություն մտնելը պայմանավորված էր հենց դրանով։  Որ ասեմ մեծ էր ցանկությունը մտնել քաղաքականություն, այդպես չէ,  պատգամավոր մանդատն այս պահի դրությամբ  հասկացող մարդու համար  բացարձակապես գրավիչ չէ։

11 տարի  ԱԺ պատգամավոր եմ եղել, գիտեմ այդ մանդատի ծանրությունը, կշիռը, էսօր է, որ մանդատը կշիռ չունի, արժեք չունի, ծանրություն չունի,բայց ես գոնե գիտեմ այդ մանդատի հնարավորությունները, թե ոնց կարելի էր ծառայեցնել թե՛ մարզում, թե՛ քաղաքում»։

Մարտուն Գրիգորյանը նշում է,  իրենք գործող իշխանությանը հանձնել են սոցիալապես ծանր Գյումրի՝ անօթևաններով, այսօր ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ այդ ծանրությանն ավելացել են հաշմանդամություն ունեցող անձինք, զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներ։

«Եթե համեմատում, վերլուծում ենք, հիմա ավելի լա՞վ է, քան առաջ, նախկիններն ավելի վատն էին, քան ներկանե՞րը»,-հարցում է Մարտուն Գրիգորյանը։

 

Նրա հետ ամբողջական հարցազրույցը՝ վաղը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930