Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն»

Հունիս 04,2021 22:22

«Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն։ Այդ գործունեությանը մասնակցել են նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արսեն Թորոսյանը և Գարիկ Սարգսյանը, որոնք նույնպես հանդիսանում են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։

Դա ոչ միայն հակասում է ընտրական իրավունքի և հանրային ծառայության սկզբունքներին, այլև ուղիղ խախտում է պաշտոնատար անձանց էթիկայի կանոնները։ Այս կապակցությամբ Ընտրությունների վերահսկման կոմիտեն պատրաստվում է նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ որպես պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով իրավասու պետական մարմնի։

Ընտրությունների վերահսկման կոմիտե

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930