Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառվում է նախկինների կամ ներկաների հետ որևէ կոալիցիա կազմելը կամ գործակցությունը ԱԺ-ում». Ժիրայր Սեֆիլյան

Հունիս 07,2021 23:03

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Բևեռի՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկին իրականացվող մամուլի ասուլիսի և դրամահավաքի  ժամանակ վստահեցրեց՝ բացառվում է նախկինների և ներկաների հետ կոալիցիայի կազմումը: Հարցին՝ անգամ եթե դա լինի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլ, այդ դեպքո՞ւմ էլ չեն գնա այդ ճանապարհով, նա պատասխանեց. «Բացառվում է նախկինների կամ ներկաների հետ որևէ կոալիցիա կազմելը կամ գործակցությունը ԱԺ-ում»:

Նա վստահեցրեց՝ ԱԺ-ում հայտնվելուց հետո իրենց ուժի համար ավելի հեշտ է ժողովրդին մոբիլիզացնելը, և, վերջիվերջո, ճգնաժամը պետք է հաղթահարել ժողովրդի ուժով ու կամքով: Այդ դեպքում նրա համոզմամբ՝ մնացած ուժերը ուզած-չուզած ենթարկվելու են ժողովրդի կամքին:

Այն, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի համար սկզբունքային է ԱՄՆ-ի հետ արտաքին քաղաքականության ոլորտում դաշնակցային հարաբերությունների հաստատումը, եվրոպական երկրների հետ համագործակցությունը, այս առիթով լրագրողները հետաքրքրվեցին՝ որտեղի՞ց իրենց այդ վստահությունը, որ այդ երկրները պատրաստ են ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատել, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Անկախ մեր որոշումից Ռուսաստանն ինքը որոշել է տարածաշրջանից դուրս գալ: Մեզ օր առաջ անհրաժեշտ է իսկական դաշնակից ձեռք բերել, որ կարողանանք Թուրքիայի մուտքը տարածաշրջան արգելել: Այլընտրանք չունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930