Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ արդեն հաջողվել է իմ քաղաքական հակառակորդներից ոմանց, եթե չասեմ շատերին հասցնել հոգեխանգարմունքի». Փաշինյան

Հունիս 10,2021 21:25

«Շատ ուժեր կան, որ այսօր ձեզ ուզում են համոզել, որ դուք 2018-ին սխալ ընտրություն եք կատարել…Եկեք բանավեճի: Այն, ինչ ես բովանդակային ասել եմ, որեւէ բովանդակային հակադարձում չի եղել: Ես պետք է արդեն ներողամիտ գտնվեմ մեր մի շարք քաղաքական հակառակորդների նկատմամբ, որովհետեւ ինձ արդեն հաջողվել է նրանցից ոմանց, եթե չասեմ շատերին հասցնել հոգեխանգարմունքի: Նրանք արդեն հոգեհիվանդի տպավորություն են թողնում»,- այսօր Ալավերդիում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հորդորեց բարձր կատարել այն ընտրությունը, որը կատարել են 2018-ին: Նա դժգոհեց, որ իմքայլական պատգամավորների վրա փորձել են բարոյահոգեբանական ճնշումներ գործադրել, դագաղներ են դրել տան մոտ, փորձել են կաշառել:  Բայց «Իմ քայլը» խմբակցությունը անսասան կանգնեց ու պահեց մանդատները. «Աստվածաշունչն ասում է՝ մի՛ նետեք մարգարիտները խոզերի առաջ: «Իմ քայլը» խմբակցությունը ձեր տված սրբազան մանդատը չնետեց խոզերի առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930