Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է ազգային ավիափոխադրող ունենա». Ռոբերտ Քոչարյան

Հունիս 10,2021 21:55

«Հայաստանը պետք է ազգային ավիափոխադրող ունենա: Պատերազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ խնդիր է»,- այսօր Թալինում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ իր  նախագահության շրջանում ազգային փոխադրողը միայն եվրոպական յոթ ուղղություններով չվերթներ էր իրականացնում, իսկ ուղեւորահոսքը գերազանցում էր մեկ միլիոնը:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է ինչ-որ հայրենական ավիաընկերության օգնել, ոտքի կանգնեցնել, որպես ազգային փոխադրող:

Անդրադառնալով ավիացիայի վիճակին էլ՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ երեք տարում կործանեցին եղածը. «Իմ ունեցած տեղեկություններով՝ կառավարումն ընդհանրապես փլուզեցինք: Մտածում են, եթե մարդը տոմս է վաճառել, կարելի է նշանակել քաղավիացիայի վարչության պետ: Դա նշանակում է, որ նրանք ընդհանրապես չեն հասկանում՝ ի՞նչ է կառավարումը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930