Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«30 տարի եկել եք Հայաստան, որ ի՞նչ անեք, որ մի հատ վարչապետի նորմալ թեկնածու չունենա՞ք, 136 տարվա կուսակցություն եք». Վիգեն Խաչատրյանը՝ ՀՅԴ-ին

Հունիս 11,2021 22:30

«Մի հատ իջեւանցի էշի ուղեկցությամբ եկավ Երեւան: Գեղեցիկ միկրոավտբուսից մի հատ էշ են քարշ տալիս, հետն էլ իջեւանցի է դուրս գալիս: Ի՞նչ եղավ՝ այդ էշը Երեւանը տեսավ, երեւանցիք էշություն տեսան, ինչո՞վ հպարտանանք»,- այսօր Իջեւանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա ասաց, որ դեպքերի բերումով տեսնում է, որ Ազատամուտի «նորմալ իջեւանցիները» վռնդում են էշի հետ եկած այդ մարդուն. «Ասում է՝ 6 ամիս է՝ ձեզ նսեմացնում են, ինձ այսօր այստեղից քշո՞ւմ եք: Առիթ է՝ պիտի պատասխանեմ այդ իջեւանցի դաշնակին: Բա դու քեզ նսեմացած չէի՞ր զգում, որ քո կուսակցական ընկերն ասաց՝ «պրիվետ Ռոբ» ու Առագաստ սրճարանում սպանեցին, չնսեմացա՞ր: Բա չէի՞ր նսեմանում, երբ որ 7 հոգի մտան Հոկտեմբերի 27-ին ու գլխատեցին ԱԺ-ն, կառավարությունը, 7-ից 5-ը դաշնակ էին, դուք եք ասում՝ նախկին դաշնակ չի լինում: Չնսեմացվեցի՞ք դուք:  Նսեմացման զգացում չունեցա՞ք, այս ո՞ւմ եք դաստիարակել, որ մարդ է սպանում ու գլխատում է ազգին: Բա դուք նսեմացված չե՞ք զգում, որ ժամանակին Նժդեհն ասել է՝ ՀՅԴ-ն այդքան ուժ չունի ազգը միավորելու, բայց ուժ ունի ազգը պառակտելու: Այդ խոսքերից չե՞ք նսեմացվում: Շիրվանզադեն ասել է՝ ՀՅԴ-ն փորձանք է լինելուն հայ ազգի գլխին, նսեմացված չե՞ք զգում ձեզ: Պիտի զգաք: Այն, ինչ ՀՅԴ-ն անում է սփյուռքում, փառք ու պատիվ իրենց, լավ ու վատ գործեր է անում, 30 տարի եկել եք Հայաստան, որ ի՞նչ անեք, որ մի հատ վարչապետի թեկնածու չունենա՞ք, 136 տարվա կուսակցություն եք, մի հատ վարչապետի նորմալ թեկնածու չունենա՞ք, որ մրցակցի, այդ ո՞ւմ եք մեզ փորձանք լինելով՝ փորձանք դեմ տալիս»:

Վիգեն Խաչատրյանն ասաց, որ չի ուզում, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ինքնասպան լինեն, բայց պետք է չոքեն ու ներողություն խնդրեն, որ հանրապետությունը այս օրը գցեցին. «Պատերազմը Նիկոլը ջեբը գցեցին ովքե՞ր, ինչի՞: Որ գեղեցիկ խորհրդատուները Ռոբիկին ասում են՝ գնա ասա 3 հարց տամ, թուղթը վերցրեք, մատիտը վերցրեք, դուք այդ մարդուն թուղթ ու գրիչով պատկերացնո՞ւմ եք մի բան գրելուց: Որ արտասահմանյան մեքենաները սկսեցին գալ, Մոսկվիչներ կային Իջեւանում՝ չխկլըբիտո, սկսեցին Մերսեդեսի մակնիշներ դնել, բանտաժ, բան, բայց մեկ է՝ այդ չխկլըբիտոն է: Հիմա սրան ինչ խորհուրդ տալիս են, հենց սկսում է խոսել՝ ծյունինգը վերանում է»:

Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը արեւելյան մշակույթ են կրում իրենց մեջ. «Հայ են, գիտենք, բայց մերը չեն…Այդ ե՞րբ էիք տեսել, որ Հայաստանի ընդդիմության թշերից յուղ թափի: Թշերից յուղ է թափում, դրանց քարոզչական պաստառները բոշի յուղն է հիշեցնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930