Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացնելով ԲՀԿ–ի ցուցակի 4-րդ համարը՝ Ծառուկյանը հիշեցրեց, որ Աստված մեզ անտեր չի թողնի

Հունիս 14,2021 00:11

Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց նաեւ ցուցակի 4-րդ հորիզոնականի թեկնածուին՝ 30-ամյա Դավիթ Սիմոնյանին, որը ծննդով կապանցի է։ «Տարբեր տեղերում աշխատած՝ կառավարությունում, եւ արդարադատության ակադեմիայում, եւ վերահսկիչ պալատում, փորձ ունեցող։ Մենք ասում ենք մեզ արժանի փոխարինող են, բայց ոչ մի քայլ չենք անում»,–ասաց Ծառուկյանը։

Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը ԲՀԿ նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին է։

Ըստ նրա, այսօր պիտի հացը հացթուխին տան։«Եթե հացը հացթուխին չես տալիս, կա՛մ հում է լինում, կա՛մ վառած է լինում։ Պիտի միասնական լինենք։ Պատահական մարդիկ ոլորտում պիտի չլինեն»,–ասաց Ծառուկյանը։

Վերջինս խոսքով, սեւերի ու սպիտակների բաժանում չպիտի լինի։ Ծանրությունը պիտի կրի նա, ով կարող է։ Հանդիպման վերջում ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց՝ հայ ժողովուրդը հավատացյալ ազգ է։ «Հիսուս Քրիստոս Աստվածը մեզ անտեր չի թողնելու», –եզրակացրեց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930