Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տղաների ձեռքից ընկած դրոշը բարձրացնելու ենք Արարատի գագաթը․ Կարին Տոնոյան

Հունիս 14,2021 23:23

Կապանում՝ «5165» շարժումը իր նախընտրական քարոզարշավը սկսեց համերգային ծրագրով։ Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում առաջադրված այս ուժն առայժմ միակն է, որ սկզբում համերգային ծրագրով ներկայացավ։

Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին ներկայացրին ազգային- հայրենասիրական երգեր։ «5165» շարժման թեկնածու Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ սա զուտ համերգ չէր, այլ ոգեշնչման կոչ։«Ձեզ ոգեւորելու համար էր, որ նաեւ մենք ոգեւորվենք ու ասենք՝ մենք կարող ենք պայքարել թշնամու դեմ եւ հաղթել»,–ասաց նա։

Ցուցակը գլխավորող, շարժման վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանն էլ նշեց, որ մշակութային մասն իր խնդրանքով է կազմակերպվել։  «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չերչիլին ասում են՝ բյուջեի սղության պատճառով մշակույթի ծախսերը կրճատել, տվել են ռազմականին, Չերչիլը զայրանում է՝ ասելով, եթե մշակույթ չենք ունենալու, ինչ համար ենք պայքարում։ Մեր մշակույթը մեր ինքնությունն է։ Այսօր ռազմահայրենասիրական այսպիսի երգերը մեզ շատ են պետք, որպեսզի ուղղենք մեր ճկռած մեջքը։ Պիտի հասկանանք, որ հայի ու Հայաստանի միակ ու հզոր երաշխավորը հայն է, ու իր բանակը»,–ասաց Կարին Տոնոյանը։ Վերջինս վստահ է, որ վերադարձնելու ենք Արցախը, մեր տղաների ձեռքից ընկած դրոշը բարձրացնելու ենք Արարատի գագաթը՝ 5165 մետր բարձրության։

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930