Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է». Հրանտ Բագրատյան

Հունիս 16,2021 23:35

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյան անունով համազգային  աղետի իշխանությանը հաշված օրեր են մնացել։ Նիկոլը հոգևարքի մեջ է։ Հիմա էլ ամենուր հարձակվում է Ազատության կուսակցության գրասենյակների և մեզ  հարող մարդկանց վրա։ Այսպես, այսօր հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։

Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։

Երիտասարդների մեղքն է. նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։ Քրեական գործ են հարուցել։ և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով։ Սրանք բոլորը Ջաբրայիլում կռված և մինչև վերջ կանգնած տղաներ են, Տիգրան Եղոյանի ընկերները։ Նրանց իրական մեղքն այն է, որ կռվի դաշտը չեն լքել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930