Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը ո՛չ մեքենայի ղեկին է եղել, ո՛չ գտնվել է մեքենայում. Սուրենավանի գյուղապետ. «Հայկական ժամանակ»

Հունիս 18,2021 09:00

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վթարը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ: Երեխան, որը գտնվել է «ՎԱԶ-2121» մեքենայի ղեկին, բախվել է «Տոյոտա Լանդ Քրուիզերին»:

Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանն ասաց՝ հանուն արդարության ու իրականության պետք է նշի, որ Պապիկյանը ո՛չ մեքենայի ղեկին է եղել, ո՛չ գտնվել է մեքենայում. «Իրենք իմ աչքի լույսը չեն, բայց արդարություն ու իրականություն կա. միայն վարորդն էր մեքենայում: Վարորդն էլ էր վնասվածք ստացել, ոտքը կոտրված վիճակում 14 տարեկան երեխային էր օգնություն ցույց տալիս: Ես Արարատի մարզում Պապիկյանին չընդունող գյուղապետերից եմ, բայց ճիշտը մնում է ճիշտ, Պապիկյանը մեքենայում չէր: Վթարից 3 րոպե հետո եմ ես էնտեղ եղել: Չեմ կարող ասել՝ ով է մեղավորը, բայց դե՝ ղեկին երեխա ու 14 տարեկան: Մնացածը քննությունը կպարզի»:

Նշենք, որ տարածքային կառավարման նախարարությունից և Սուրեն Պապիկյանից դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալ չհաջողվեց:

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930