Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Գրիգորյան. «Հունիսի 20-ից հետո լինելու է ազգային վերելք»

Հունիս 18,2021 20:35

Երեւանի հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համար՝ առաջին կին Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք ուզում են հային վերադարձնել հաղթողի հոգեբանությունը. «գալիս ենք, որ թշնամին չկարողանա մտնել մեր երկիր,  որ մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը, որ մեր երեխաները դպրոցում ստանան ժամանակակից եւ ազգային արժեքների վրա խարսխված կրթություն»:

Աննա Գրիգորյանի խոսքով, հունիսի 20-ից հետո լինելու է ազգային վերելք, բոլորի ուժերի մեկտեղում, համերաշխ եւ ուժեղ Հայաստանի կառուցում. «Մենք անելու ենք ամեն բան, որ մեր երեխաներին փոխանցվի ավելի ուժեղ Հայաստան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930