Լրահոս
Օրվա լրահոսը

Ութ լավագույնների միջեւ պայքարում Արթուր Բարսեղյանը մրցատարածությունը հաղթահարել է 0.50,45 ժամանակում եւ նվաճել է ոսկե մեդալ

Հունիս 25,2021 11:09

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը, որը ներկայումս Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշ ունի, այս օրերին Բուլղարիայում մասնակցում է միջազգային վարկանիշային մրցաշարի:

Արթուրն արդեն հանդես է եկել 100 մետր ազատ ոճ մրցաձեւում ու հիանալի արդյունք է արձանագրել եզրափակիչ լողահերթում: Ութ լավագույնների միջեւ պայքարում նա մրցատարածությունը հաղթահարել է 0.50,45 ժամանակում եւ նվաճել է ոսկե մեդալ:

Լողի հայկական դաշնությունից մեզ տեղեկացրին, որ Արթուր Բարսեղյանի այս հաղթանակը գնահատելի է նաեւ այն առումով, որ ըստ էության COVID-19-ի համավարակի պատճառով նա եւ մեր հավաքականի մյուս անդամները չէին մասնակցել միջազգային մրցումների:

Բուլղարիայում Արթուր Բարսեղյանը մասնակցելու է նաեւ 50 մետր ազատ ոճ, 50 մետր բաթերֆլյայ եւ 100 մետր բաթերֆլյայ մեկնարկներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930