Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ չեմպիոն եւ երկուական արծաթե ու բրոնզե մեդալակիր ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հունիս 30,2021 23:30 Share

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալների հարուստ ավար հավաքեց Դորտմունդում այսօր ավարտված այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում:

Հատկապես փայլուն գոտեմարտեր անցկացրեց գերծանր՝ 125 կգ քաշային, գյումրեցի Լյովա Գեւորգյանը, որը նախնական գոտեմարտերում մեծ առավելությամբ պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ վճռորոշ գոտեմարտում հանդիպեց ադրբեջանցի Այդին Ահմադեովի հետ եւ 11:0  հաշվով ջախջախեց նրան՝ նվաճելով ոսկե մեդալը:

Հայաստանի ըմբիշները նվաճեցին նաեւ երկուական արծաթե եւ բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի 2-րդ աստիճան բարձրացան 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եւ 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը: Իսկ Նարեկ Հարությունյանը (70 կգ քաշային կարգ) եւ Սերգեյ Սարգսյանը (92 կգ) տուն են վերադառնում բրոնզե մեդալով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել