Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը 52 մլն դրամի ֆինանսավորում կհատկացնի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

Հուլիս 01,2021 22:55

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարողացել է ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Արցախի և Հայաստանի համար:

Նշվում է, որ այդ գումարով աջակցություն կցուցաբերվի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին Հայաստանում և կտրամադրվի անհապաղ մարդասիրական օգնություն Արցախում:

«Բայց մեր աշխատանքը հեռու է կատարված համարվելուց: Մենք պետք է շարունակենք դրդել Բայդենի վարչակազմին ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական ​​գործողությունները՝ վերջ տալու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, որոնցից ոմանք խոշտանգվել են՝ մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների խախտումներով: Եվ մենք պետք է նաև շարունակենք դրդել նախագահ Բայդենին ՝ հետ կանչել ԱՄՆ օգնությունը Ադրբեջանում Ալիևի ռեժիմին, որը շարունակում է մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարել և սպառնալ Հայաստանի անկախությանը: Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Միշտ»,- գրել է Շիֆը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031