Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոնելով գեղեցիկը»․ մեկ հարկի տակ ներկայացվեցին Վրուբելի հանրահայտ աշխատանքները

Հուլիս 02,2021 11:27

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Որոնելով գեղեցիկը․ Միխայիլ Վրուբել» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը նվիրվում է ռուս մեծ նկարիչ Մ. Վրուբելի 165-ամյակին։ Աշխատանքները Մ. Վրուբելին ներկայացնում են՝ որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։

Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսը կազմակերպել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի հետ համատեղ։

«Ուրախ ենք, որ հայ արվեստասերները կարող են ծանոթանալ ռուս մեծ նկարչի ստեղծագործությունների հետ, շփվել ռուսական արվեստի և մշակույթի հետ։ Միխայիլ Վրուբելի աշխատանքները առանձնանում են 19-20-րդ դարերի ռուսական կերպարվեստի պատմության մեջ։ «Դոմ Մոսկվի» կենտրոնը հնարավորություն է ստեղծում մշակութային երկխոսության համար, Հայաստանի տարբեր մարզերում բացելով ռուսական կենտրոններ, ներկայացնելով արվեստն ու մշակույթը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» ՄՄԳԿ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Հայաստանում առաջին անգամ մեկ հարկի տակ ներկայացվեցին հեղինակի բոլոր աշխատանքները։ Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահի, Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Մ․ Վրուբելը ստեղծել է ոչ միայն բազմաթիվ գեղանկարչական գլուխգործոցներ, այլև իր հետքն է թողել այլ ժանրերում ՝ զբաղվել է քանդակագործությամբ, փորագրությամբ։

«Այս ցուցադրությամբ ներկայացվում է մեծ ստեղծագործողի ամբողջական հավաքածուն, հնարավորություն է ստեղծվել արվեստասերների համար հաղորդակից լինել Մ․ Վրուբելի գեղեցիկ աշխարհին ու հաղորդակից լինել ռուսական մշակույթին», – նշեց «Ռուսական արվեստի թանգարանի» գլխավոր ֆոնդապահ, ցուցահանդեսի համակարգող Վերա Կալչուրինան։

Առաջին անգամ ցուցադրվեց նաև Մ. Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցին հրատարակված «Երկերի ժողովածուն», որի համար նկարազարդումներ է կատարել Վրուբելը, Այվազովսկին և ռուս լավագույն նկարիչներ Սուրիկովը, Շիշկինը, Ռեպինը, Վասնեցով եղբայրները, Պոլենովը և այլոք։ Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև օգոստոսի 20-ը։

Դոմ Մոսկվի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031