Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ո՞ւր են այդ մարդիկ, չէ՞ որ մեզ ասել էին, թե մրցութային աճուրդը կայացել է, հաղթող եղել է»․ «Ազգ»

Հուլիս 10,2021 09:00

Ծննդավայր վերադառնալու պես երեկ մուտք գործեցի այն շենքը, որի աստիճաններով 30 տարի շարունակ բարձրացել էի վեր` 3-րդ հարկ, որտեղ գործում էր մեր թերթի խմբագրությունը: Գլխավոր մուտքի բանալին դեռ մոտս էր, ոչ ոք չէր ներկայացել վերցնելու ինձնից, հակառակ որ շենքը հիմա ենթադրաբար նոր վարձակալ պետք է ունեցած լիներ:

Նոր վարձակա՞լ: Ոչ ոք չկար ամայի շենքում, մնացել էր այնպես, ինչպես թողել էինք այն չարաբաստիկ օրը, երբ պատրաստվում էինք մի քանի օրից նշել «Ազգ»-ի հիմնադրման 30-ամյակը: Մեզ ստիպել էին լքել տարածքը, քանի որ ավարտվել էր վարձակալության պայմանագրի ժամկետը, իսկ ամբողջ շենքը աճուրդային մրցույթում հաղթած նոր վարձակալ ուներ: Այդպես էին ասել մեզ ՀՀ կառավարությանը կից Պետգույքի կոմիտեում, որի տնօրինության տակ է գտնվում շենքը եւ որի կազմակերպած աճուրդային մրցույթում, 2020 թ. դեկտեմբերի 24-ին, հաղթել էր ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի կազմակերպություն, որի ո՛չ անունն էր մեզ հայտնի դարձել եւ ո՛չ էլ այդ մասին որեւէ տվյալ էր արձանագրվել վերոհիշյալ Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

Շենքում, բնականաբար, «Ազգ»-ը առանձին չէր: Առաջին ու երկրորդ հարկերը վարձակալության էին տրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որտեղ վերջինս տեղավորել էր իր երիտասարդական թեւը: Այժմ այդ հարկերը լքված, դռները տեղահան էին արված: Իսկ երրորդ հարկը, որը «Ազգ»-ը վերջին տարիներին կիսել էր ՌԱԿ Կենտրոնական վարչության հետ, ինչպես ասվեց` նույնպես լքված էր, ՌԱԿ-ի մասը փակ դռներով, իսկ «Ազգ»-ի հատվածը` բաց: Խմբագրությունը վերջինն էր հեռացել. շուրջ 4000 կտոր գիրք, թերթի 30 տարվա հավաքածուներ, տպիչ սարքավորումներ ու համակարգիչներ մեկ օրում չես տեղափոխի: Այնուամենայնիվ, մի 2-3 օրում մեզ հաջողվել էր ամեն ինչ տեղափոխել Կողբացի 20/3 հասցեում գտնվող Թեքեյան միության Կենտր. վարչության սեփականությունը հանդիսացող շենք:

Իսկ ո՜ւր տեղափոխել հիշողությունները, դեմքերը, որ անցան, Կառլեն Դալլաքյանից, Լեւոն Հախվերդյանից, Կարպիս Սուրենյանից մինչեւ բոմժի իր արտաքինով երջանիկ՝ գրող-փիլիսոփա-թարգմանիչ Վարուժան Նալբանդյան եւ ուրիշներ, չխոսելով տարբեր երկրների դեսպանների, սփյուռքահայ արվեստագետների ու գործիչների մասին: Այսինքն իսկական հավաքատեղի մտավորականության, որտեղ մեր լրագրողներն ու վերլուծաբանները, նաեւ տեխնիկական աշխատողները էական տարրն էին այդ մթնոլորտի, որի մեջ թրծվեցին, հասունացան մի քանի տասնյակ լրագրողներ ու թղթակիցներ, որոնցից ոմանք հետագայում ստեղծեցին իրենց լրատվամիջոցները, ուրիշներ անցան դիվանագիտական ասպարեզ:

Բայց… ես այստեղ չեմ եկել հիշողությունների գիրկը ընկնելու: Ես եկել եմ շենքի նոր բնակիչներին ծանոթանալու: Բայց ոչ ոք չկա, ոչ մի ձեռք չի հպվել մեր հեռանալուց հետո: Ո՞ւր են այդ մարդիկ, չէ՞ որ մեզ ասել էին, թե մրցութային աճուրդը կայացել է, հաղթող եղել է: Ո՞ւր է հաղթողը: Հաղթելու համար, ինչպես պաշտոնական ծանուցագրում էր գրված, ենթական պետք էր համաձայնվեր գոնե մեկնարկային գնին՝ ամսական 444800, իսկ վարձակալության փաստաթուղթ ստանալու համար մուծած պետք է լիներ նախավճարը՝ նույն 4 միլիոն 448 հազար դրամը: Վճարել է եւ չի՞ զբաղեցնում այդքան թանկ տարածքը, թե՞ մտափոխվել է: Այդ պարագայում ինչո՞ւ չի հայտարարվել կրկնակի աճուրդ, ավելի շուտ՝ նվազուրդ:

 

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031