Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Ազգ»-ի գլխավոր խմբագրին և խմբագրության աշխատակիցներին՝ թերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ

Փետրվար 16,2021 19:30

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է «Ազգ»-ի գլխավոր խմբագրին և խմբագրության աշխատակիցներին թերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ:

Նշելով, որ «Ազգ»-ը նորանկախ Հայաստանի Հանրապետության մամուլի ընտանիքի առաջատարներից էր հիմնադրման օրվանից, նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 30 տարի առաջ իր այցելությունը «Ազգ» թերթի խմբագրատուն:

Հանրապետության նախագահն իր բարեմաղթանքները հղելով պարբերականի 30-ամյակի առթիվ՝ վստահություն է հայտնել, որ, հակառակ օրվա դժվարություններին, «Ազգ»-ը շարունակելու է մնալ արդի հայ մամուլի հիմնասյունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728