Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ է, որ այս նախագծին կողմ չքվեարկեցին որոշ իմքայլական պատգամավորներ, հիմնականում նրանք, ովքեր դուրս են մնացել ՔՊ ցուցակից. «Հրապարակ»

Հուլիս 16,2021 08:54

Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց օրենքի նախագիծը, որով իշխանական պատգամավորներն առաջարկում են հնգապատկել պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը՝ դարձնելով 250 հազար։ Իշխանական պատգամավորները ջանասիրաբար փորձում էին համոզել, որ 50 հազար դրամը քչություն է անում, պատգամավորները չեն կարողանում մարզեր այցելել, ծանոթանալ բնակիչների խնդիրներին եւ այլն։ Մինչդեռ հիշում ենք, որ անգամ պատերազմի ժամանակ իմքայլականների Արցախ մեկնումը ձեւակերպվում էր որպես գործուղում, եւ բյուջեից էին ապահովում թե՛ ճանապարհի, թե՛ գիշերակացի ու հյուրանոցային ծախսերը։ Ավելին՝ անգամ սյունեցի պատգամավորներն իրենց հայրենի մարզ այցելությունները ձեւակերպում էին որպես գործուղում, եւ պատգամավորները սեփական գրպանից ծախս չէին անում։

Ուշագրավ է, որ այս նախագծին կողմ չքվեարկեցին որոշ իմքայլական պատգամավորներ, հիմնականում նրանք, ովքեր դուրս են մնացել ՔՊ ցուցակից եւ այլեւս պատգամավոր չեն լինելու՝ Եղիշե Սողոմոնյան, Աննա Կարապետյան, Արտակ Մանուկյան, Արթուր Մանուկյան, Տաթեւիկ Հայրապետյան։ Նրանք ներկա էին դահլիճում, բայց չքվեարկեցին: Իսկ Կոտայքից ընտրված Լիլիթ Ստեփանյանը թեպետ լինելու է հաջորդ խորհրդարանում, սակայն կրկին բոյկոտեց քվեարկությունը: Ներկա գտնվելով հանդերձ՝ քվեարկությանը չմասնակցեցին նաեւ անկախ դարձած մի շարք երբեմնի իմքայլականներ՝ Գոռ Գեւորգյանը, Վարդան Աթաբեկյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Դեմ քվեարկած միակ պատգամավորը Նաիրա Զոհրաբյանն էր։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031