Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Մեծամասնությունը կողմ էր սահմանադրական բարեփոխումներին՝ կոնկրետ կառավարման մոդելի հետ կապված». «Հայկական ժամանակ»

Հուլիս 28,2021 09:00

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը արտախորհրդարանական ուժերից մեկն է, որոնք մասնակցում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խորհրդակցական ժողովին: Այդ ժողովի առաջին նիստին օրերս կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը բարձրացրել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը եւ, ինչպես ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, շուտով գաղափարը կիրագործվի:

«Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է նման հանձնաժողով»,- ասում է Սանասարյանը՝ այս առումով արդեն իսկ արդյունավետ համարելով խորհրդակցական ժողովի ձեւաչափը:

– Պարոն Սանասարյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտախորհրդարանական մի շարք ուժերի ղեկավարների թվում նաեւ դուք եք մասնակցում վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնած խորհրդակցական ժողովին: Նախ, խնդրում եմ ասել, թե վարչապետն ինչպե՞ս է հիմնավորել նման հարթակի անհրաժեշտությունը: Անձամբ դուք ի՞նչ սպասելիքներով եք մասնակցում այդ նիստերին:

– Այդ հարթակում հավաքված են քաղաքական ուժեր, որոնք ՀՀ քաղաքացիներից ստացել են որոշակի քվե, հերիք չի եղել, որ խորհրդարանում լինեն, բայց ամեն դեպքում ինչ-որ սեգմենտի ընտրյալներն են, եւ բնականաբար, վարչապետն ինքը շահագրգռված է, որ լինի համագործակցություն. ճգնաժամային իրավիճակում ենք, միասին պետք է կարողանանք քննարկել, հասկանալ՝ ինչ խնդիրներ կարող ենք լուծել:

Առաջին նիստն արդյունավետ էր, քաղաքական ուժերը նախապես մեր որոշած խողովակներով տարբեր հարցեր էին բարձրացրել, այդ նիստի ժամանակ քննարկեցինք: Եղան հարցեր, որ կոնսենսուսով ընդունվեցին. Օրինակ՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության կողմից եղել էր առաջարկ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել, որին կմասնակցեն նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Դա մոտավորապես Մարտի 1-ի հանձնաժողովի նման մի հանձնաժողով է լինելու: Բոլոր ուժերը կողմ արտահայտվեցին, պարզապես կային գործիչներ, որոնք ասում էին՝ դեռ ժամանակը չի: Ամեն դեպքում մեծամասնությունը որոշեց առաջարկը ներկայացնել վարչապետին, վարչապետը առաջարկը ներկայացրել է ՔՊ-ում, երեկ մենք տեսանք, որ ՔՊ-ում որոշում է կայացվել, որ խորհրդարանում քննիչ հանձնաժողով կստեղծվի:

Սա արդյունավետ է, ես կարծում եմ սա Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ մենք բոլորս հասկանանք՝ ինչ տեղի ունեցավ պատերազմի ժամանակ, ովքեր էին մեղավորները, ինչ դասեր ենք քաղելու առհասարակ, որովհետեւ այնպես չի պատերազմը վերջացել է. մենք մի փոքր ճակատամարտ ենք անցել, չգիտենք նորից երբ կլինի, հույս ունենանք, որ նման բան չի լինի, կկարողանանք կանխել, բայց ամեն դեպքում պետք է պատրաստ լինել պատերազմի, արված սխալներից պետք է դասեր քաղենք, չկրկնվի:

Խոսել ենք նաեւ սահմանադրական բարեփոխումներից ու կրկին խորհրդակցական բնույթի առաջարկ ենք ներկայացրել: Մեծամասնությունը կողմ էին սահմանադրական բարեփոխումներին՝ կոնկրետ կառավարման մոդելի հետ կապված: Հույս ունենք, որ առաջիկայում բարեփոխումների հարցը նորից կդրվի սեղանին:

Խոսել ենք հայ-ադրբեջանական օրակարգից, ինչ օրակարգ պետք է լինի, որ սպասարկի մեր շահը, Արցախի հարցում ինչ լուծումներ ենք տեսնում. ամեն մի քաղաքական ուժ լուծումներ է ներկայացրել: Արդյունավետ հանդիպում էր:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031