Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ ԱՆ ներկայացուցիչը վստահ պնդում է, թե պատվաստանյութի պակաս չկա, պոլիկլինիկաներում պատկերն այլ է». «Հրապարակ»

Հուլիս 29,2021 12:04

Երեկ տեղեկություն ստացանք, որ հիվանդության նոր ալիքի մասին լուրերը եւ հնդկական շտամի տարածումը ՀՀ քաղաքացիներին ստիպել են, որ պատվաստվելու համար ավելի ակտիվորեն դիմեն համապատասխան մարմիններին, բայց այս անգամ էլ նոր խնդիր է առաջացել՝ չինական պատվաստանյութը եւ «Աստրազենեկան» սպառվել են։ Երկրում պատվաստանյութի դեֆիցիտ է առաջացել, եւ բժշկական շրջանակները մեղադրում են գործող իշխանություններին, որ թանկ ու դժվարությամբ ներկրվող պատվաստանյութերը մենք անհեռատեսորեն ծախսեցինք օտարերկրացիների վրա, եւ հիմա հայտնի չէ, թե երբ է նոր խմբաքանակ գալու։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը վստահեցրեց, թե պատվաստանյութի խնդիր չկա ՀՀ-ում․ «Մենք այսօր էլ պատվաստումներն անում ենք, նույն տեմպերով շարունակում ենք, միաժամանակ բանակցություններ ենք վարում, որ նոր խմբաքանակներ երկիր ներկրվեն։ Այս պահին չի ավարտվել, նույն տեմպերով մեր պատվաստումներն իրականացվում են։ Մեզ մոտ պատվաստվել ցանկացողների քանակը բավականին աճել է, եւ մարդիկ, այո, երբ որ խոսում ենք, որ նախապես գրանցվեք, որ հերթեր չգոյանան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պատվաստանյութը երկրում բացակայում է։ Բոլոր պոլիկլինիկաներում անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ կա։ Մենք չենք տալիս 6 ամսվա կամ 3 ամսվա կտրվածքով, ամեն պոլիկլինիկա 1 ամսվա պաշար պետք է ունենա, որն անընդհատ թարմացվում է»։ Հարցին, թե պոլիկլինիկաներ չկա՞ն, որտեղ վերջացել է պատվաստանյութը, Գայանե Սահակյանը պատասխանեց․ «Մենք մոնիթորինգ ենք անում, իրենք հայտը տալիս են, եւ մենք բաշխում ենք իրականացնում»։

Անդրադառնալով օտարերկրացիներին պատվաստելու թեմային՝ ասաց, որ նրանց շարքերից պատվաստվողների թիվը նվազել է:

Մինչ ԱՆ ներկայացուցիչը վստահ պնդում է, թե պատվաստանյութի պակաս չկա, պոլիկլինիկաներում պատկերն այլ է։ Զանգահարեցինք Երեւանի մի քանի պոլիկլինիկա, եւ, ինչպես եւ սպասվում էր, դրանց մեծ մասում պատվաստանյութը բացակայում էր։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031