Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Արզաքանցյանին սպառնացե՞լ են

Հուլիս 31,2021 16:34

Aravot.am-ի տեղեկություններով, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հուլիսի 29-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Գավառի բաժին այն մասին, որ իրեն սպառնացել են:

Տիգրան Արզաքանցյանի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գտնվող Վիտալի Գրիգորյանցը` հեռախոսազրույցում: Գրիգորյանցը, մասնավորաբար, 2021 թ. հուլիսի 21-ին Տիգրան Արզաքանցյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Տիգրան Արզաքանցյանին որպես թշնամի է ընդունում եւ պատժելու է նրան:

Տիգրան Արզաքանցյանը ոստիկանությանը ներկայացրած դիմումում գրել է, որ «ճանաչելով Գրիգորյանցին` նրա սպառնալիքները դիտարկում է որպես իր կյանքին սպառնացող իրական վտանգ»:

Տիգրան Արզաքանցանի դիմումի առիթով ոստիկանությունում այժմ նյութեր են նախապատրաստվում:

Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է մոսկվաբնակ Վիտալի Գրիգորյանցը սպառնացել պատժել Տիգրան Արզաքանցյանին, ի՞նչ խնդիր կա, որը այդքան վախեցրել է վերջինիս, եւ նա որոշել է պաշտպանություն գտնել ոստիկանությունում: «Հարցը քննվում է։ Նախաքննական գաղտնիությունից ելնելով մենք դա չենք մեկնաբանում»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։ Իսկ Տիգրան Արզաքանցյանն առայժմ չի արձագանքում հեռախոսազանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031