Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում բոլոր պատգամավորներին, գնալ Արցախ, Բերձորի խանութից ջուր առնել, գնալ գյուղեր, երեկոյան ազատ սեղան փնտրել, զբոսնել լուսավոր և մարդաշատ այգիներում…». Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 10,2021 22:55

«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ասում են, արդեն երկրորդ շաբաթն է Ազգային ժողովում քննարկում են, թե ով ինչ է արել և ինչ չի արել Արցախի համար։

Վստահ եմ, կարևոր է քննարկել թե ինչ պետք է անել Արցախ համար հիմա և հետագայում։

Առաջիկայում բոլոր պատգամավորները ընդգրկվելու են միջխորհրդարանական բարեկամական խմբերում և միջազգային պատվիրակություններում։ Շատ կարևոր է պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներում ուղղակի պատմել Արցախի մասին։ Այն մասին, որ Արցախը ապրում է, ապրում է ավելի ուժեղ՝ դժվարությունները հաղթահարելու վճռականությամբ։

Այդ ամենը պետք է պատմել սեփական աչքերով, որոնք, իմ փորձից եմ ասում, ունենում են որոշակի ազդեցություն օտարերկրացիների վրա։

Հետևաբար, կոչ եմ անում բոլոր պատգամավորներին, պարզապես գնալ Արցախ, շփվել մարդկանց հետ, Բերձորի խանութից ջուր առնել, գնալ գյուղեր, երեկոյան ազատ սեղան փնտրել մի կտոր հաց ուտելու համար, զբոսնել լուսավոր և մարդաշատ այգիներում… և պատմել օտարերկրացիներին, որ Արցախի ապագան հայկական է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031