Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակ Հովհաննիսյանը աշխարհի առաջնության ոսկու համար գոտեմարտելու է ադրբեջանցու հետ

Օգոստոս 21,2021 20:20

Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի հավաքականի հինգ անդամներից երկուսը վաղը գոտեմարտելու են ոսկու, մեկը՝ բրոնզի համար:

67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը մտել է եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովի հետ: Չեմպիոնական տիտղոսի հավակնում է նաեւ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը, որի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում լինելու է Մարսել Ստերկենբուրգը (Նիդերլանդներ):

Շանթ Խաչատրյանը վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար, սակայն դեռ  սպասում է, թե  սփոփիչ գոտեմարտից հետո ով կլինի իր գալիք մրցակիցը:

Դեռ նախորդ օրվանից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը, սակայն հաջողությունը չուղեկցեց նրան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031