Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը՝ Լին Թրեյսիին ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ

Օգոստոս 27,2021 19:11

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը:

Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության հետագա զարգացման համար՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը:

Քննարկվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների արդյունքում, ինչպես նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ գործընկերների հետ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որը միտված է խաղաղ գործընթացի առանցքային հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական լուծմանը:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել` առկա հարցերը քննարկելու և հնարավոր լուծումներ փնտրելու համար` շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և ցավակցություն է հայտնել զոհված քաղաքացիական անձանց ու զինվորականների ընտանիքներին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031