Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին»․ Սերժ Սարգսյան

Օգոստոս 28,2021 20:47

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան կապակցությամբ, ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում մասնավորապես ասված է.

«Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես սուր գրչով և սկզբունքայնությամբ առանձնացած` լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին:

Ծանր հիվանդությունը հաղթահարելու ընթացքում անգամ Կարմենը չէր ընկճվում և իր մասնագիտական առաքելությանն ու պայքարող, հայրենասեր տեսակին հավատարիմ` գրում էր գրեթե ամեն օր, ըմբոստանում անարդարությունների և մեր պետականությանն սպառնացող երևույթների դեմ, մտահոգվում, ցավ ապրում այդ ամենի համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում Կարմեն Դավթյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:
Աստված թող մխիթարություն տա նրանց և լույսի մեջ պահի Կարմենի հոգին»:

ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031