Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կուզենայի տեսնել, թե իրականում ովքեր են մահացած անձանց դատափետող այս «հրեշտակները». «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2021 09:50 Share

Մի մեծ ցանկություն ունեմ` երեսառերես հանդիպել այն մարդանման էակներից մեկին, որն անիծում, քարկոծում, հայհոյում է մահացածներին:

Կհարցնեի` լսե՞լ եք, որ դատավորը մեկն է եւ երկրի վրա չի ապրում: Նույնիսկ դատավորի պատմուճան հագած մարդիկ բարոյախրատական դասեր չեն տալիս եւ մարդկանց վարքագիծը գնահատում են ընդամենը քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերի սահմաններում: Վերջապես՝ շատ կուզենայի տեսնել, թե իրականում ովքեր են մահացած անձանց դատափետող այս «հրեշտակները»:

Ո՞վ է, որ մարդկության, հասարակության համար ավելի արժեքավոր էակ է, քան գրող, հրապարակախոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը, քան հայտնի փաստաբան, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, քան հասարակական գործիչ, «Արար» հանդեսի խմբագիր, դեռ տարիներ առաջ խաղաղություն քարոզող Գեորգի Վանյանը, հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նրանք՝ բոլորը, անկախ իրենց բոլոր թերություններից, գույն ու արժեք էին, անհատականություն էին, եւ նրանց դատապարտելու համար առնվազն պետք է նրանցից ավելի մեծ արժեք քեզնից ներկայացնես:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել