Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Մեծ» հրատակչության տնօրենին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության

Սեպտեմբեր 09,2021 17:55

Հատուկ քննչական ծառայությունը, ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, հարցաքննության է հրավիրել «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին։ Ըստ լրատվամիջոցի, նախաքննական մարմինը քննարկում է նաև Վրեժ Մարկոսյանին կալանավորելու հարցը՝ չնայած այն հանգամանքին, որ Վրեժ Մարկոսյանը 70-ն անց է և քաղցկեղով հիվանդ։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Վրեժ Մարկոսյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործով։

Aravot.am-ը կապվեց Վրեժ Մարկոսյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են նրան հարցաքննության հրավիրել, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին. «Ոչ մի բառ չեմ ասելու»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930