Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր վերջը եկել է, եթե չօգտվենք այս պահից»․ Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 19,2021 18:25

«Պետք է հրաժարվել պատրանքներից, խոսել իրականության մասին, ոչ թե այն մասին, ինչը երազում ես»,-Մատենադարանում այսօր տեղի ունեցած «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող, հանրահայտ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ պետք է անել, որ պատերազմից հետո եկող սերունդն իրեն դավաճանված չզգա։

Նրա բնորոշմամբ․ «Եզակի պահ ենք ապրում, մարդկանց ներգրավելու անհրաժեշտություն կա։ Երեք տարի առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ զգացական, հուզական ալիք բարձրացավ։ Մարդիկ հուսով էին, որ մեծ փոփոխություններ կլինեն, իսկ հիմա խորը ճգնաժամի մեջ ենք։ Լուրջ որոշումներ ընդունելու ժամանակն է։ Եթե չօգտվենք այս պահից իրական փոփոխությունների հասնելու համար, մեր վերջը եկել է։ Այդ պատճառով ենք հիմնել «Ապագա հայկականը»։ Անտարբերությունը, ապագայով հետաքրքրված չլինելը կկործանեն հայ ժողովրդին»։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ պատերազմը, համավարակը, ճգնաժամն այժմ անկյուն են մղել հասարակությանը եւ որոշման առաջ կանգնեցնել՝ կամ դրա մեջ ես, կամ դրանից դուրս․ «Այո, մոտ 60%-ը ժողովրդի անտարբեր է։ Վերջերս մի ուսումնասիրություն արեցինք, ըստ որի՝ 70%-ը, պատկերացնո՞ւմ եք, բավարարված է իրավիճակով, իսկ 30%-ը չի հավատում երկրի ապագային»։

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930