Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրանի ցանկացած ֆիլմ իրական է, առանց սուբյեկտիվ մեկնաբանությունների»․ Արամ Մանուկյանը՝ «Շարժումից դեպի անկախությունը» ֆիլմի մասին

Սեպտեմբեր 25,2021 23:38

Սեպտեմբերի 25-ին «Հոդված 3» ակումբում ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի փաստավավերագրական ֆիլմը՝ «Շարժումից դեպի անկախությունը»։ Ֆիլմում ներկայացվում է Հայաստանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս բերումը, ժողովրդի ձգտումն անկախության նկատմամբ։ Ֆիլմն արխիվային տեսագրությունների հիման վրա է կառուցված: Պատմության շատ դրվագներ ներկայացվում են առաջին անգամ։

Ֆիլմի դիտումից հետո Տիգրան Պասկևիչյանի և ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ քննարկում ծավալվեց։
«Ինչպես նախորդ ցուցադրությունների ժամանակ, այնպես էլ այսօր ֆիլմի դիտումից հետո մարդիկ լուռ էին․․․»,-փաստեց Արամ Մանուկյանը։

«Շարժումից դեպի անկախությունը» ֆիլմի ստեղծման համար 6 ամիս է պահանջվել։ Այն ցուցադրվել է 4-5 անգամ։

«Պատահականության սկզբունքով ֆիլմի սկզբում Հայաստանի Հանրապետության հրապարակի ժամացույցը ցույց է տալիս 16:00-ը, իսկ վերջում՝ 19:00-ը:  Տարբերությունը երեք ժամ է, իսկ շարժումը դեպի Անկախությունը տևել է երեք տարի»,-ասում է Տիգրան Պասկևիչյանը։ Նաեւ հավաստիացրեց, որ ցանկացողները, եթե դիմեն իրեն, ֆիլմը կարող են ցուցադրել ցանկացած այլ վայրում:

Արամ Մանուկյանի ձեւակերպմամբ՝ Տիգրան Պասկեւիչյանի ցանկացած ֆիլմ իրական է , ճշմարիտ, առանց սուբյեկտիվ մեկնաբանությունների, պատմությունը արձանագրող։

Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930