Լրահոս
Օրվա լրահոսը

Սարուխանում բացվեց և օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր

Սեպտեմբեր 29,2021 20:30

Սարուխան համայնքում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զինծառայության մեկնած և հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած Հակոբ Հարությունյանի, Վիգեն Եղիազարյանի և Ռաֆիկ Խեքոյանի հիշատակին կառուցված խաչ-հուշաղբյուրը: Այն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և աջակցությամբ թեմի հոգևոր դասի: Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև համայնքի դպրոցների մանկավարժներ և դպրոցականներ: Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին: Հիշատակի և ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Գլուխ եմ խոնարհում զոհված զինծառայողների ծնողների առջև: Ուզում եմ խնդրել, որ միշտ հպարտանան իրենց հերոս զավակներով: Նրանց սխրանքն անմահ է, գործը հարատև: Իսկ մենք պարտավորվում ենք վառ պահել մեր անմահացած արծիվների սուրբ հիշատակը և կառուցել այն ազատ ու հզոր հայրենիքը, որի մասին նրանք երազում էին ու հենց այդ երազանքի իրականացման ճանապարհին էլ զոհեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Փառք ու պատիվ նրանց»,-նշեց մարզպետը:

Սարուխանի միջնակարգ ու արվեստի դպրոցների շնորհալի աշակերտների ուժերով կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում խոնարհումի և երախտագիտության խոսքեր հնչեցին հայրենիքի պաշտպանության համար հերոսացած Հակոբ Հարությունյանի, Ռաֆիկ Խեքոյանի եւ Վիգեն Եղիազարյանի կյանքի և մարտական կենսագրությունների մասին: Հուշաղբյուրը կառուցվել է Սարուխան համայնքի բնակիչ, բարերար Կարո Տեր-Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Քանդակագործը Էդգար Քոչինյանն է: Իր ելույթում խոնարհումի խոսքեր հնչեցնելով հերոսների հիշատակին՝ Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը համայնքի անունից շնորհակալություն հայտնեց բարերար Կարո Տեր Հովհաննիսյանին՝ Արցախյան պատերազմի ընթացքում նշանակալի նյութական օժանդակություն ցուցաբերելու համար, նրան հանձնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի և Սարուխանի համայնքապետարանի կողմից շնորհված շնորհակալագիրը: Սարուխանցի հերոսների սխրանքների մասին խոսեցին նաև իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, զոհված Հակոբ Հարությունյանի պապ Մեխակ Ավետիսյանը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930