Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջությամբ նոր գործ է»․ «Պատրոն Դավոյի» կալանքի միջնորդությունն է քննվում

Սեպտեմբեր 30,2021 13:46

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն (դատավոր Գագիկ Պողոսյան) այս պահին քննում է զենքի մատակարար-ընկերության հիմնադիր Դավիթ Գալստյանի (հայտնի որպես «Պատրոն Դավո») հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում քրեական գործի վերաբերյալ հետեւյալն ասաց․ «Ամբողջությամբ նոր գործ է, որը հին գործի հետ կապ չունի։ Այսքան նյութ կա (ցույց է տալիս ձեռքի թղթապանակները)։ Մի հատ ներս մտնենք՝ հասկանանք ինչ է։ Հիմա նա ձերբակալված է, քննվում է կալանքի միջնորդություն։ Երեկ գիշերն են նյութերը մեզ տրամադրել։ Ամեն ինչ կատարվել է երեկ»։

Նիստը դռնփակ է․ Դավիթ Գալստյանը պաշտպանին հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում։

Լրագրողները հետաքրքվեցին՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանությունը եւս ինքն է ստանձնե՞լ։ «Ոչ, ընդհանրապես կապ չունենք Դավիթ Տոնոյանի հետ»,-պատասխանեց Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք՝ դեռեւս հունվարին հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը չորս քրեական գործերով է անցնում։ Նա կալանավորվել էր, ավելի ուշ՝ դատարանի որոշմամբ ազատ արձակվել։

Այսօր էլ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում առանձնապես խոշոր չափերի՝  2,277,323,840 ՀՀ դրամ գումարի եւ հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը, որոնք մեղադրյալի կարգավիճակում են։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930