Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյան, դու դատապարտված ես հեռանալուն»․ Ժիրայր Սեֆիլյան

Հոկտեմբեր 01,2021 20:30

«Համամի՞տ եք, որ Նիկոլ Փաշինյանը գերազանցեց նախորդ բոլոր դավաճաններին, որ այսօր հայ ազգի համար մեկ թշնամին նա է։ Հանդուրժելո՞ւ եք։ Համաձա՞յն եք ռուսացմանը, թուրքացմանը»,-Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Հերթական պայքարի փուլ ենք մտնում։ Պետք է պատրաստվենք ամեն կերպ։ Մեր մարտավարությունը քաղաքացիական անհնազանդությունն է։ Մենք պարտք ենք մեր նահատակներին։ Ազգը պետք է շարժենք տեղից, ինքնակազմակերպվենք»,-նշեց նա։

Ժիրայր Սեֆիլյանը խոսք հղեց ՀՀ-ի, իր խոսքով, իրական եւ ապագա դաշնակիցներին՝ խնդրելով գործող իշխանության հետ դադարեցնել գործակցությունը եւ խոսել Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի հետ․ «Դուք լավ գիտեք, որ այսօրվա իշխանությունը Կրեմլի կամակատարն է։ Խնդրում ենք ճիշտ քայլեր անել եւ վերջապես ժողովրդի ներկայացուցիչների հետ կապվել»։

Ժիրայր Սեֆիլյանը դիմեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Դու դատապարտված ես հեռանալուն։ Եվ եթե դու դա կամովի չես անելու, հայ ազգը դա քեզ պարտադրելու է։ Հեռացիր, Նիկոլ։ Հայ մարդ, արթնացիր ու տեր կանգնիր հայրենիքիդ»։ Հավելենք, որ ԱԺԲ-ի մյուս հանրահավաքը հոկտեմբերի 15-ին է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031