Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանաբնակ 12 ադրբեջանցի 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Արցախյան պատերազմի մեկնարկին Ադրբեջանի զինված ուժերին աջակցելու ցույցին մասնակցելու համար

Հոկտեմբեր 12,2021 18:10

«Ազատություն». Իրանում 12 մարդ է ձերբակալվել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի մասնակցելու համար։ Ձերբակալվածներն ադրբեջանցիներ են, հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլ քաղաքի դատարանը մեղադրյալներին 15 տարվա ազատազրկման է դատապարտել և ենթարկել մտրակի 888 հարվածի։ Նրանք մեղադրվում են ոստիկանության դեմ անկարգություններ հրահրելու և անկարգություններ իրականացնելու հոդվածներով։

44-օրյա պատերազմի մեկնարկին իրանաբնակ հարյուրավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանի զինված ուժերին։ Ակցիայի ընթացքում ձերբակալվել էր մի քանի տասնյակ անձ։

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031