Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիկում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

Հոկտեմբեր 12,2021 22:03

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած վարդենիկցի հերոսներ Տիգրան Արշակյանի, Հակոբ Գևորգյանի, Հարութ Ավետիսյանի, Արսեն Աբրոյանի, Վահան Օհանյանի,Արմեն Մինասյանի, Սերգեյ Մխոյանի, Արտաշ Այվազյանի հիշատակին կառուցված հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, Վարդենիկի կրթական հաստատությունների մանկավարժներ, դպրոցականներ, Վարդենիկ համայնքի բնակիչներ։

Հուշարձանի օրհնության կարգ են կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը եւ Տեր Տարոն քահանա Հունանյանը։

Հերոսների սխրանքն ու անուններն իրենց ելույթներում փառաբանել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, համայնքի ղեկավարը, հոգևորականներ:

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նորաբաց հուշարձանին։

Հուշարձանը կառուցվել է Վարդենիկ համայնքի բնակիչ Արթուր Աբրոյանի նախաձեռնությամբ եւ բարերարությամբ։ Այն տեղադրված է Կամո Շահինյան փողոցում, Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցին հարող տարածքում։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031