Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ հետապնդում է սկսվել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա

Հոկտեմբեր 22,2021 09:54

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» (ՔԻՊ) ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ հետապնդում է սկսվել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա։ Այսօր, հոկտեմբերի 22-ին, ժամը 10-ին Կարեն Հեքիմյանը հրավիրվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։

ՔԻՊ-ը գնահատում է, որ Կարեն Հեքիմյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, որոնք պայմանավորված են վերջինիս հասարակական-իրավապաշտպան գործունեությամբ, ԵՊՀ-ում իրավախախտումները բացահայտելուն միտված դատական գործընթացներով, սոցիալական ցանցերում արած գրառումներով, մամուլում հրապարակված հոդվածներով, որտեղ քննադատվել են ԵՊՀ աշխատակիցների իրավունքների խախտման դեպքերը, ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի հակահասարակական վարքն ու հակաօրինական գործունեությունը։

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայտարարում է, որ Կարեն Հեքիմյանի նկատմամբ քաղաքական հետապնդմամբ՝ վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին պաշտպանել ժողովրդավարական արժեքներն ու դատապարտել ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի հակահասարակական գործելակերպը, ինչն առաջին հերթին ոտնահարում է ԵՊՀ հեղինակությունը։

Կոչ ենք անում ԵՊՀ-ի հետ համագործակցող արտերկրյա բուհերին վերանայել ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակները, քանզի վերջինս հակաժողովրդավարական գործելաոճից չի հրաժարվում։

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

22.10.2021թ

Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031