Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ակունքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանը

Հոկտեմբեր 29,2021 22:15

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գառնիկ Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի, Արծրուն Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Արա Խաչատրյանի, Սուրիկ Ավետիսյանի եւ Էդվարդ Պետրոսյանի եղբայրական գերեզմանը։

Գերեզմանի օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սպաներ և զինվորներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, ակունքցիներ, զոհված հերոսների ծնողներ ու հարազատներ։

Արարողության մեկնարկից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը, բարձրացվեց եռագույնը։

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ, գնդերեց Տեր Երեմիա քահանա Սարգսյանը կատարեց օրհնության կարգ։

Սփոփանքի և ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Հերոսածի՛ն մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև, քանզի ձեր զավակները իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հայրենիքը։ Մենք՝ ապրողներս, նրանց շիրիմների առջև պարտավորվում ենք ստեղծել հզոր հայրենիք, հզոր բանակ ու տնտեսություն, որպեսզի գալիք սերունդները ապրեն խաղաղ երկնքի տակ, ապրեն բարեկեցիկ կյանքով, որպեսզի մեր երկրին այլևս երբեք չսպառնա թշնամին ։ Իսկ այս եղբայրական գերեզմանը, մյուս համայնքներում կառուցված հուշարձաններն ու կոթողները պիտի սերունդներին պատմեն մեր հերոսների սխրանքների մասին, նրանց վեհ անունների ու գործերի, ազգային արժեքների պահպանման ու հայրենասիրության մասին։»,-ասաց Գեղարքունիքի մարզպետը։

Ակունքի միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտներն անուն առ անուն ներկայացրին Ակունքից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների կյանքի անցած ուղին ՝ նրանց հիշատակին ձոնելով խոսքեր ու բանաստեղծություններ։

Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին։ Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ակունքցի հերոսների եղբայրական գերեզմանը կառուցվել է 2021 թվականի ամռանը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031