Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Բալասանյան դաշինք»-ը հիասթափեցրեց իր ընտրողներին․ Գյումրու նորընտիր քաղաքապետի պարզաբանումը

Նոյեմբեր 01,2021 17:04

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ամենևին էլ հուսահատված չէ, որ Գյումրու ավագանու կազմում ընդգրկված երեք քաղաքական ուժեր՝ 4 մանդատ ունեցող «Զարթոնք» կուսակցությունը, երկուական ձայներ ունեցող «Ապրելու երկիր» կուսակցությունն ու ՀՀԿ-ն այսօր իր թեկնածությանը դեմ քվեարկեցին։

Գյումրու նորընտիր քաղաքապետը համոզված է՝ նրանք կարճ ժամանակ անց, տեսնելով իրենց աշխատանքը, կփոխեն տրամադրվածությունը։

«Ամեն ինչ անելու ենք, որ բոլոր կարող ուժերի հետ օր առաջ մեր քաղաքի խնդիրները բարձրաձայնենք ու լուծենք, անենք այն, ինչ քաղաքի շահերից է բխում»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։

Այն դիտարկմանն էլ, թե ՔՊ-ի համագործակցության հուշագիր ստորագրելով՝ « Բալասանյան դաշինք»-ը հայտնվեց ընտրողների քննադատության թիրախում, հիասթափեցրեց շատերին, Վարդգես Սամսոնյանը շատ անկեղծ պատասխան տվեց։

«Իշխանական թևի բացարձակ մեծամասնություն ստանալով ՝ մենք կկարողանանք էլ ավելի արագ մեր Գյումրիի առաջ ծառացած խնդիրները լուծել միասին: Իսկ եթե միասին չէր լինելու, այդտեղ խնդիր էր առաջ գալու՝ այլ-այլ հարցերից ելնելով»։

Մեր հարցին՝ բանակցե՞լ եք՝ ինչ պաշտոններ եք տալու ՔՊ-ականներին, նորընտիր քաղաքապետն ասաց՝ հուշագրով քաղաքապետի երկու տեղակալների պաշտոնները, մնացած պաշտոնների հարցով դեռ չկա համաձայնություն։

 

Վարդգես Սամսոնյանը տեղեկացրեց, որ Սամվել Բալասանյանը իրեն զանգահարել, շնորհավորել է ու պատգամել․ «Շարունակեք իմ կիսատ թողածը ու Գյումրին այնպես զարգացրեք, որ դառնա մեր բոլորի երազած քաղաքը»։

Նշենք, որ Վարդգես Սամսոնյանը Սամվել Բալասանյանի հորաքրոջ թոռն է, նա մեծացել է Բալասանյանների շրջապատում։ Պատանի հասակից աշխատել է Բալասանյան ընտանիքին պատկանող գարեջրի գործարանում՝ որպես բանվոր, իսկ Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ ընտրվելուն պես՝ 2012 թվականին աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ տարբեր հաստիքներ ու պաշտոններ զբաղեցնելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930