Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողովը ձեւավորվել է

Նոյեմբեր 02,2021 20:55 Share
Աջակցեք aravot.am-ին
vano Siradexyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով, որի նախագահն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և այլ պաշտոնատար անձինք:

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: