Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պատմական իրողություն՝ Գյումրու մշակութային կյանքում․ 100 տարի անց կրկին օպերա է բեմադրվում

Նոյեմբեր 12,2021 21:01

Արմեն  Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից հետո՝  ուղիղ 100 տարի անց Գյումրիում կրկին օպերա է բեմադրվելու։

Վաղը Տեքստիլագործների ակումբում կբեմադրվի անգլիական բարոկկո ոճի գլուխգործոցներից մեկը՝ անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնա և Էնեաս» օպերան։

Նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարը Ֆրանսիայում բնակվող գյումրեցի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանն է։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նա ասաց, այն շոշափում է հավերժական սիրո և պարտականությունների  թեման, երեք գործողությամբ է,  իրականություն են դարձրել  հայ-ֆրանսիական ասոցիացիայի նախաձեռնությամբ։

Այն կբեմադրվի երկու անգամ՝   նոյեմբերի 13-ին  և 15-ին։

Այս օպերան աշխարհի բազում բեմերում է ներկայացվել, առաջին անգամ՝   Լոնդոնում՝ 1689 թվականին, Ջոսիա Պրիստի դպրոցում։

Օպերայի երաժշտական ղեկավարը բարրոկո օպերայի փայլուն գիտակ,   Ֆրանսիայի տարբեր օպերային թատրոններում աշխատած իտալացի  կլավեսինահար և երեգոհանահար Ստեֆանո Ինտրիերիին է։ Նա  Միլանից  Հայաստան է ժամանել հոկտեմբերի 27-ին՝   Նարինե Սիմոնյանի հրավերով և սկսել է վարպետության դասեր օպերայում հանդես եկող Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախմբի հետ (դիրիժոր` Ա.Կարճյան):

Ինչպես լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Նարինե Սիմոնյանը,   Ստեֆանո Ինտրիերին  30-ից ավել անգամ ղեկավարել  է «Դիդոնա և Էնեասը, Գյումրիում  աշխատելու ընթացքում շատ գոհ է մնացել  թե՛  կաթոլիկ եկեղեցու «Մարիամ» ռադիոյի երգչախմբի ,  և՛  թե  կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախմբի հետ աշխատելիս։

Նարիեն Սիմոնյանը պատմեց, որ ինքը դեռ օգոստոսին էր եկել  Հայաստան, երեք ամիս շարունակ նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներ է կատարում, այնուհետ իրեն միացել է Ստեֆանո Ինտրիերին ։

Նա նշեց, որ  մեներգիչներ ունեն թե՛ Փարիզից, թե՛  Երևանի օպերային թատրոնից։ Նարինե Սիմոնյանի բնութագրմամբ, ընդգրկված են  նաև տեղացի հրաշալի երգիչներ։

Հատկանշական է, որ  օպերայի բոլոր հագուստները մոդելավորվել ու կարվել են գյումրեցի երիտասարդ դիզայներների գծագրմամբ, այդ գործում ընդգրկված են Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները։

«Նախատեսել ենք, որ լինի ուսուցողական ծրագիր, որպեսզի մենք սովորեցնենք, թե ինչպես  է երաժշտությունը կատարվում, որովհետև մեր դպրոցը հիմնված է հիմնականում 19-րդ դարի կատարողական արվեստի վրա, իսկ դրանից 200 տարի առաջ մարդիկ էին ապրում, ինչպես էին ապրում, ինչպես էին ստեղծագործում  և ինչ ձևով էր երաժշտությունը կատարվում, մեր ժողովուրդը այս մասին չգիտի»,- ասաց Նարինե Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ այսպիսի մեծ ծրագիր առաջին անգամ է իրագործում Գյումրիում, որը հեշտ չի ընթանում,  Գյումրին սովոր չէ նման նախագծի։ Նա նաև նշեց, որ մեծ գումարներ են ծախսվել ծրագրի վրա։

Ստեֆանո Ինտրիերին  էլ նշեց, որ շատ բավարարված է երիտասարդ հայ արտիստների հետ շփումից,  հաճելի է համագործակցել  նրանց հետ, քանի որ սովորելու մեծ ցանկություն ունեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930